National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.09.2010
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին առնչվող հարցեր
1 / 1

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ Մարիա Ֆլախսբարթի, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Բեհրենդթի ու Բունդեսթագի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերհարդ Ռակենիուսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ) ծրագրի ընթացքին առնչվող հարցեր: Ծրագիրը նախատեսված է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բուհական կրթություն ունեցող երիտասարդ մասնագետների համար: Ծրագրի նպատակն է պետական կառավարման համակարգի, կուսակցությունների, լրատվամիջոցների եւ բուհերի երիտասարդ աշխատակիցներին Գերմանիայի խորհրդարանական կառավարման համակարգին ծանոթացնելը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի Ազգային ժողովի եւ Գերմանիայի Բունդեսթագի միջեւ քաղաքական շփումների ակտիվացումը, որը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Հույս հայտնելով, որ ՄԽԿ ծրագիրը շարունակական եւ արդյունավետ ընթացք կունենա` տիկին Զոհրաբյանը առաջարկեց հնարավորության դեպքում հայ կրթաթոշակակիրների թիվն ավելացնել, հույս հայտնելով, որ Գերմանիայի Բունդեսթագում հայ կրթաթոշակառուների ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու փորձը կծառայեն խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին տիկին Զոհրաբյանը նշեց, որ ծրագրին վերաբերող բոլոր առաջարկները կներկայացնի ԱԺ նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am